Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին սպառնում է Եվրոպային, իսկ Ադրբեջանում իրարանցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանձաևի ընդունման հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Եվրախորհրդարանը կրկին փորձում է վերաշարադրել պատմությունը՝ դուրս գալով իր լիազորությունների սահմանից»:

Թուրքիան նաև կոչ է արել եվրախորհրդականներին մինչ 1915թ. իրադարձություններին անդրադառնալը առերեսվել սեփական պատմությանը, հիշել իրենց պետությունների կողմից Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին արված հանցագործությունները:

Մինչ այդ Ադրբեջանում ևս իրարանցում է: Մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրին մասնավորապես անհանգստացրել է բանաձևի 4-րդ կետը, որում ասվում է, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանն առանց որևէ նախապայմանի, այսինքն` Անկարային ստիպում են չշահարկել ԼՂ հակամարտությունը ՀՀ հետ սահմանը բացելու հարցում:




Լրահոս