ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես բարեպաշտ ձեւով, ժպիտով, ինչ որ եղել է նախկինում` մինչեւ  քաղաքապետ լինելս, հիմա նույնությամբ, որ դուրս եկա, նորից այն ողորմածն եմ լինելու, այն եկեղեցակառուցողն եմ լինելու»:

Վարդան Ղուկասյան armlur.am

Ստացվում է այնպես, որ Վարդան Ղուկասյանը մինչեւ քաղաքապետ դառնալը եղել է հրեշտակի թեւիկներով մի անձնավորություն, որը պատահաբար քաղաքապետ է դարձել: Իսկ երբ նստել է քաղաքապետի աթոռին, մոռացել է իր նախկին կեցվածքը եւ սկսել զբաղվել քրեածին գործունեությամբ. կրակոց, ծեծուջարդ եւ այլն: Հիմա, երբ նա իջել է քաղաքապետի գահից, խոստանում է նորից այն ողորմածը լինել, որը եկեղեցի է կառուցում: Հուսանք, որ այդպես էլ կլինի, եւ Բալասանյան Սամվելից կամ նրա թիմից վրեժխնդիր չի լինի: Չէ՞ որ կյանքը աստիճան է. մի օր բարձրանում ես, մի օր էլ պետք է իջնես:




Լրահոս