Բարձրացվեց գայլերի որսի պարգևավճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեց «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» օրինագծում: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է պահուստային ֆոնդից 24669.2 հազ.դրամ հատկացնել:

Փոփոխությունը ենթադրում է գայլերի որսի պարգևավճարները 100 հազար դրամից դարձնել 123346 դրամ: Նախարարը նշեց, որ մինչև օրս որսվել է 434 գլխաքանակ:

Գրիգորյանը ընդգծեց, որ եկամտահարկի օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այս 100 հազար դրամ գումարից 76 հազարն էր հասնում հասցեատիրոջը, և դա ժողովրդջ մեջ տարաձայնություններ էր առաջացնում, իսկ հիմա ամեն մի գլխաքանակի համար որսորդը կստանա 100 հազար դրամ:




Լրահոս