
Ապրիլի 17-ին, ժամը10:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ «Էրեբունի» սրահ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը և Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը:
Կցուցադրվեն հատվածներ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմից:
Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև Հայաստանում հաստատված սիրիահայ հրուշակագործների և ձեռագործի վարպետների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ: