Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն ու նրանց դաշնակիցները հարվածներ են հասցրել է Եմենի հյուսիսում գտնվող Հուս քաղաքին: Ալ-Մանար հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածների արդյունքում զոհվել է 33 խաղաղ բնակիչ, ևս 30-ը՝ վիրավորվել են: Հուսը գտնվում է Ամրան նահանգում, որը առավել ինտենսիվ ռմբակոծությունների է ենթարկվում:
2 օր առաջ սաուդյան ինքնաթիռները գրոհել են Սաադա նահանգի պետական հաստատությունների շենքերը: Ռմբակոծության է ենթարկվել քաղաքի հնագույն հատվածը՝ Էլ-Հաֆջի շուկայի հրապարակը ու Հաֆսին շրջանը: Զոհվել են 17 խաղաղ բնակիչ, ևս 49-ը վիրավորվել է: ՍԱԲԱ տեղեկատվական գործակալությունը փոխանցում է, որ քաղաքում ավերվել են երկու բանկի, փոստատան ու գրադարանի շենքերը:
Հավելենք, որ Սաադան հանդիսանում է շիա-զեյդիտների կրոնական կենտրոնը: Երկրի հյուսիսային շրջաններում գտնվող այդ համայնքում են կենտրոնացած Եմենի բնակչության 48%-ը: