
Շուրջ 40 երկիր հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 3-րդ միջազգային ֆորումի ժամանակ, գրում է Belt.by-ը:
«Լայնածավալ փոխշահավետ նախագծեր ենք սկսում իրականացնել այնպիսի տնտեսական հսկաների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը»,- նշել է Պետդումայի խոսնակը:
Նշվում է, որ առաջին երկիրը, որը ԵՏՄ հետ կստորագրի ազատ առևտրին գոտու մասին պայմանագիր, կարող է դառնալ Վիետնամը: 2015 թ ապրիլ ամսվա սկզբին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր վիետնամցի գործընկեր Նուգեն Թան Զունգեի հետ քննարկել է Վիետնամի ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մի շարք հարցեր: