Լեռնագնաց Արա Խաչադուրյանը հաղթահարել է Էվերեստ լեռան 5050մ բարձրությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը հասել է Էվերեստի վերջին մեծ բազային, որը գտնվում է 5050 մ բարձրության վրա: Ինչպես armlur.am-ին տեղեկացրել է Արան, առաջին այս հատվածը բավականին հեշտ է անցել, այն հաղթահարելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջվել, քան մնացած հատվածները: Մյուս՝ մոտ 5000 մ տարածությունը բարձրանալու համար կպահանջվի մոտ 40 օր: Աշխարհի ամենաբարձր լեռը բարձրանալու ընթացքում Արան ժամանակ առ ժամանակ հատուկ armlur.am-ի համար տեղեկություններ, լուսանկարներ ու տեսանյութ կուղարկի, որոնցում կխոսի հայերեն:

11120603_895134673892579_1278523250_n

Հիշեցնենք, որ մարսելաբնակ մեր ազգականը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ որոշել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը: Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:

11139568_895134670559246_2041104519_n

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային: Հավելենք, որ Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը:

11156903_895135303892516_276647013_n

Ահա Էվերեստի գագաթը, որն աշխարհում ամենաբարձրն է: Ա. Խաչադուրյանը Հայաստանի դրոշով 40 օրից կլինի այնտեղ:

11149190_895188730553840_1512659375_n

11146161_895188733887173_222612869_n




Լրահոս