Ս. թ. ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում /հասցե` Աբովյան 16/ կբացվի «Հիշում ենք և պահանջում» խորագրով հանրապետական ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կներկայացվի անվանի /Սուրեն Սաֆարյան, Լևոն Կոջոյան և այլք/ և ժամանակակից նկարիչների` մեծ Եղեռնի և այլ թեմաներով 125 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, կիրառական արվեստի ստեղծագործություն:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից առաջ, Հայաստանի նկարիչների միության շենքի պատին կտեղադրվի քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության հիմնադիր նախագահ և «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրիով հուշաքարը, որը հեղինակի` Նիկոլայ Նիկողոսյանի նվիրատվությունն է Հայաստանի նկարիչների միությանը:
ՀՀ մշակույթի նախարարություն