
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 13-րդ հետ «ուղիղ կապը», որի ընթացքում նախագահը կպատասխանի քաղաքացիների հարցերին:
Իր բացման ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2014թ. աճել է 0.6%-ով, ինչը նշանակում է, որ հաջողվել է կանխել ինֆլյացիան: Պուտինը նաև փաստել է, որ հաջողվել է կանխել գործազրկության թվի աննախադեպ աճը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը կարող է վերականգնվել ավելի արագ, քան 2 տարում: Միայն անհրաժեշտ է պահպանել կայուն ներքաղաքական իրավիճակն ու ոչ մի սպառնալիքներ վտանգավոր չեն լինի: