
Հանցագործությունների թվաքանակի նվազում է գրանցվել մոտ 13%-ով: Այս տարվա երեք ամիսների ընթացքում 95-ով նվազել է ծանր հանցագործությունների թիվը, փոխարենը` 18-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:
Այս մասին այսօր Ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2015 թվականի առաջին եռամսյակային տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
«Եռամսյակում աճ է արձանագրվել սպանությունների հետ կապված: Նվազել է քրեական պատասխանատվությունից խուսափելու դեպքերը: Նվազել է նաև նախկինում դատապարտվածների կողմից կատարված հանցագործությունների թիվը, ինչպես նաև` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները»,- նշեց Հունան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ընդհանուր հանցագործությունների բացահայտման առումով փոքր-ինչ բարելավում է գրանցվել: