Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, անդրադառնոլով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների տան խուզարկություններին և հայտնաբերված ինչ-որ իրերին, ըստ որոնց` անդամներին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անակարգություններ կատարելու համար, ասաց՝ խուզարկությունների ժամանակ մենք պարզապես աջակցել ենք նախաքննական մարմնին:
«Այդ ժամանակ ոստիկանությունը կատարել է օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունները՝ ցուցաբերել է աջակցություն խուզարկության ընթաքում: Ավել բան չի արել ոստիկանոթյունը: Մնացածը Քննչական կոմիտեին հարցրե´ք»,- ասաց Հունան Պողոսյանը:
Վերջինս ավելացեց` քրեական գործերը գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում:
Հունան Պողոսյանը նաև անդրադարձավ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերին և դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես՝ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի դեպքի հետ կապված Հունան Պողոսյնաը նշեց, որ վերջինս նույնիսկ զավեշտի հասնող վարկածներ է ներկայացնում, այդ թվում` մեղադրանքները` ուղղված ոստիկանապետին: Պողոսյանն ավելացրեց, որ դեպքերի բացահայտման վերաբերյալ կատարվում են համապատասխան բոլոր միջոցառումները: