Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականին ազատել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, ծագումով հայ Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից: Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրիյեթը»,  Մահչուփյանի հեռացման պատճառը կապված է նրա` թոշակի անցնելու հետ:

Ավելին, թերթը պնդում է, որ Մահչուփյանն աշխատանքից ազատվել է դեռևս մարտի 9-ին: Այսինքն` այն ժամանակ, երբ նա հայտարարեց, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն են, այլևս դադարեց լինել Դավութօղլուի խորհրդականը:

Ամենայն հավանականությամբ, կարելի է ենթադրել, որ Մահչուփյանն աշխատանքից հեռացվել է հենց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:




Լրահոս