
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում մարզիչը հեռանալու է գերմանական ակումբից:
«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ձեզ պես անձնավորության հետ: Ձեր պրոֆեսիոնալ նորամուծությունները, նվիրվածությունն ու աշխատասիրությունը կարևոր ազդեցություն ունեցան կարիերայիս զարգացման վրա: Շնորհակալությո՛ւն, մարզի´չ, վստահության և ինձ վրա դրական ազդեցություն ունենալու համար»,- նշել է նա: