ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հրավիրյալ դասախոս ֆիզիկամաթեմատիկական դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվեց Երևանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման և հաջողության հասնելու պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ազնիվ և արդար, հարգանք և պատասխանատվություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ:

«Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով, և ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն և աշխատանք»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն արդեն բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:




Լրահոս