ՆՈՐ ԲՆԱԿԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանցիների սիրելի Կասկադը համալրվել է եւս մեկ քանդակով: Օրերս Կասկադում տեղադրել են կապույտ «Կիվի»-ն: Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի հեղինակած քանդակը հանգրվանել է Գաֆեսճյան քանդակների պարտեզում` Բոտերոյի հանրահայտ «Կատվի» հարեւանությամբ: Դատելով սոցիալական կայքերում գրված մեկնաբանություններից` կապույտ բնակիչն այդքան էլ դրական ընդունելության չի արժանացել:  
«Ա՜յ քեզ անհասկանալի գազանանոց: Չեմ հասկանում` ինչի հենց Կասկադում: Թող այդ անճոռնի կենդանիներին կամ գեր կանանց տեղադրեն ծայրամասերում կամ էլ ընդհանրապես քաղաքից դուրս, բայց քաղաքի սրտում էլեկտրիկ կապույտ կիվին հեչ ճաշակով չի»,-գրել է օգտատերերից մեկը:
Իսկ մյուսը նկատել է. «Դե լավ հա, շատ ահավոր չի, Կասկադը դառնում է մանկական այգի, էրեխեքին շատ դուր կգա, նույնիսկ մի քանի ջահել կվազի ու «Օդնոկլասսնիկի» համար կնկարվի կողքը, իբր ինքը շատ օրիգինալ մարդ ա էլի»:




Լրահոս