
Թեհրանին C-300 համակարգերի մատակարարման էմբարգոյի չեղյալ հայտարարումը կապված է Իրանի հետ «միջուկային» ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում վերջինիս փոխզիջող ու ճկուն դիրքորոշման հետ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ:
Նրա խոսքերով՝ «ըստ էության, այդ գործընթացի բոլոր մասնակիցները հայտարարել են այն մասին, որ համաձայնագիրն արդեն ձեռքբերվել է, հարցը մնում է միայն տեխնիկական մանրամասնություններում, որոնք պետք է մշակվեն մինչև ընթացիկ տարված հուլիս ամիսը»:
Նախագահը հիշեցրել է, որ Իրանին C-300 համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը կնքվել էր 2007-ին, իսկ 2010թ., ՌԴ նախագահի հրամանով, այն ընդհատվել էր՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների պատճառով: