
Ռուսաստանում դոլարի բորսային փոխարժեքը բարձրացել է 50 ռուբլուց «ուղիղ կապի» ընթացքում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների ֆոնին:
Մասնավորապես, Մոսկվայի ժամանակով 13.30-ին դոլարի փոխարժեքը բարձրացել է 43 կոպեկով՝ հասնելով 50,13 ռուբլու:
Մինչ այդ եվրոյի փոխարժեքն աճել է 57 կոպեկով ու կազմել 53.63 ռուբլի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պուտինը «ուղիղ կապի» մեջ է ու պատասխանում է քաղաքացիների հարցերին: