
Կիևում սպանել են հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար, գրող Օլես Բուզինային. գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:
«Աջ սեկտորի» փոխնախագահ Աննա Դեմիդը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրել է, որ հայտնի լրագրողի վրա 2 անգամ կրակել են մեջքից: Դեմիդի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել լրագրողի տան մոտ:
Հանցագործության մասին տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Հավելենք, որ Օլես Բուզինան հայտնի է նրանով, որ կողմ է ռուս ժողովրդի եռակողմ միասնության տեսությանը («մալոռուս, բելառուս ու վելիկառուս»):