Ռուսաստանը չի պատրաստվում վերականգնել կայսրությունը. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապի ժամանակ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կայսրություն վերականգնելու նպատակ չունենք, մենք կայսերական հավակնություններ չունենք: Բայց կարող ենք արժանավայել կյանքով ապահովել արտասահմանում ապրող ռուսներին՝ զարգացնելով համագործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն վերստեղծել:
Ապրիլի 2-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Պուտինը չունի կայսերական հավակնություններ` չնայած Արևմուտքում տարածված կարծիքին:
«Նա ժամանակակից մարդ է ու հասկանում է, որ մեր ժամանակներում դա չափազանց վտանգավոր է»,- նշել է Բելառուսի առաջնորդը: