Գերմանիան Հայաստանին գերադասեց Թուրքիայից. Zaman

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ու երկրի կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի տոնակատարություններին, որոնք Թուրքիայի իշխանությունները կազմակերպում են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը` Գալիպոլի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ:

Ինչպես գրում է թուրքական ընդդիմադիր Zaman հրատարակչությունը, Գերմանիայի նախագահը «գերադասել է հայերին» ու Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, ավելին, միջոցառման ժամանակ հանդես կգա ուղերձով:

Թուրքական ԶԼՄ-ները հարցադրում են, թե արդյոք Գերմանիայի նախագահը կանվանի 20-րդ դարի սկզբի իրադրձությունները ցեղասպանություն ու ընդգծում են, որ Յոահիմ Գաուկը կլինի Գերմանիայի առաջին նախագահը, ով կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նշվում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը չի ժամանի Թուրքիա՝ պատճառաբելով զբաղվածությունը, մինչդեռ ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կկայանա հատուկ նիստ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարցին:




Լրահոս