Հրապարակ. Ճշտով տղերքն ու նախագահի հրահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկվա քվեարկությունն ուրույն թեստ էր Սերժ Սարգսյանի համար: Այլ կերպ ասած` նախագահական ընտրությունների փորձարկում, 2011-ի բյուջեի կատարողականի, ինչպես նաև 2013-ի քվեարկությունների ֆոնին` ճշտելու համար քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցությունը: ՀՀԿ-ում գիտեին, որ իրենց կուսակցությունից Օսկանյանի միջնորդությանը դեմ քվեարկողներ կլինեն”,- գրում է “Հրապարակ”-ը և հավելում.
“Բանն այն է, որ ԲՀԿ-ական մոդերատոները շեշտադրումը կատարել էին ,ճշտովե առաջնորդվելու վրա, ինչի արտահայտիչն էլ եղավ Գուրգեն Արսենյանը, որն իր ելույթում ասաց. “Ես կյանքում պատգամավոր չեմ տա, եթե այդ պատգամավորն ինձ չի խնդրել իրեն տալ: Նույնը կոչ եմ անում ձեզ”: Ու քանի որ ԲՀԿ-ում “ճշտով տղերք” շատ կան, հաշվարկը հետևյալն էր. քվեարկությունը բոյկոտել են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը”, եթե ՀՀԿ-ից “ճշտով տղերքն” էլ միանան “չհանձնելու” գործընթացին, ապա ,հանձնողներնե ավելի շատ են լինում, քան “հանձնողները”, ինչն էլ հնարավորություն կտա ասելու, որ Սերժ Սարգսյանը բացարձակ մեծամասնություն չունի պառլամենտում: Նաև դա էր պատճառը, որ, ըստ մեր տեղեկությունների, նախորդ օրը բացակա և մնացյալ “ճշտով” պատգամավորների` Թոխմախի Մհերի, Սարիբեկյան Կարենի, Համբարձումյան Արկադիի հետ զգուշացնող հեռախոսազրույց էր ունեցել անձամբ Սերժ Սարգսյանը”:




Լրահոս