
Չինաստանի Հենան նահանգում 17-ամյա պատանին հրկիզել է տունն այն բանից հետո, երբ հայրը նրան դիտողություն է արել: Հայրը որդուն դիտողություն է արել համակարգչային խաղերի դիմաց չափազանց շատ ժամանակ անցկացնելու համար: Արդյունքում, հրդեհի հետևանքով մահացել է նրա 4-ամյա եղբայրը, իսկ ծնողները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել:
Ինչպես գրում է vesti.ru-ն, հրդեհը գրանցվել է առավոտյան ժամը 5-ի սահմաններում, երբ ընտանիքի անդամները քնած են եղել: Քանի որ ընտանիքը տանը կից կահույքի արտադրամաս է ունեցել, որտեղ մեծ թվով փայտ է եղել, կրակը շատ արագ տարածվել է տարածքով: