
Հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա` հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, “Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: “ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին”,-բավական օպերատիվ կերպով պատասխանել է պարոն Արզումանյանը` ըստ էության չհերքելով “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունները: