
Այսօր գիշեր, ժամը 02.53-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.17-ին: Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող “Օպել վեկտրա” մակնիշի 09 ՍՕ 167 պետհամարանիշով ավտոմեքենան: