
Երեկ` ապրիլի 15-ին, ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, 39-ամյա մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով կոկորդը: Նա մշտական բնակության վայր չունի, չի աշխատում:
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
Դեպքից հետո նրան շտապ տեղափոխել եմ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Այստեղից մեզ տեղեկացրին, որ ԲԿ-ում մի քանի ժամ մնալուց հետո տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան: Իսկ թե որն է եղել տղամարդու` նման քայլի գնալու պատճառը, դեռևս հայտնի չէ: