ՀԱՊԿ ԽՎ-ն պետք է միավորի իր ջանքերն ահաբեկչության, ֆաշիզմի և այլատյացության դեմ պայքարում. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին:

Նիստին ներկա են եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հատկանշական է, որպեսզի ՀԱՊԿ-ն ամրագրի տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ խորհրդանշական է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ ՀԱՊԿ ԽՎ-ն միջազգային խորհրդարանական վեհաժողովներում միավորի իր ջանքերն ահաբեկչության, ֆաշիզմի և այլատյացության դեմ պայքարում՝ կանխարգելելով ապագայում նման երևույթների կրկնությունը: Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները խորհրդարանական վեհաժողովներում այս հարցի շուրջ կունենան հավասարակշռված դիրքորոշում և կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները»:




Լրահոս