
Մոսկվայի ոստիկանները մեծ զինապահեստ են գտել երեկ Մոսկվայի կենտրոնում սպանված Սերգեյ Բելգարյանի բնակարանում:
Հայ գործարարի բնակարանում հայտնաբերված զինապահեստում եղել է Ստեչկին և Մակարով ատրճանակներ, մարտական նռնակ և մեծ քանակությամբ զինամթերքե:
Նշվում է, որ 45-ամյա հայազգի գործարարը փող աշխատում էր ոչ միայն ավտոմեքենաների բիզնեսով, այլ նաև սերտ կապեր է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 2-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անհայտ անձը կրակահերթ էր բացել Սերգեյ Բելգարյանի մեքենայի ուղղությամբ: Այդ պահին մեքենայի մեջ գտնվող գործարարը տեղում մահացել էր: