
Rusfootball.info-ն կազմել է Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի անհաջողակների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Ինչ-որ ահավոր բան է տեղի ունենում ոչ միայն Յուրա Մովսիսյանի, այլև ամբողջ «Սպարտակի» հետ: Մովսիսյանը դարձյալ ոչնչով չհիշվեց: Իսկ Յակինի թիմը միայն մեկ հարված կատարեց մրցակցի դարպասին» -գրում է կայքը: