
Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ռեժիմը իրեն ենթակա քրեական և այլ տարրերի միջոցով արդեն մի քանի օր է, ինչ սկսել է ապատեղեկատվության տարածումը քրեակատարողական հիմնարկներում առ այն, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների կալանավորման պատճառով հետաձգվում է համաներման հայտարարումը:
Այս քայլով ռեժիմը փորձում է դատապարտյալների շրջանում բացասական վերաբերմունք ձևավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների նկատմամբ՝ դրանով իսկ հող նախապատրաստելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կալանավորված անդամների նկատմամբ հնարավոր հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական ճնշումներ գործադրելու համար»: