Երիտասարդներն իրար են ծեծել Կոնսերվատորիայի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին,  հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան Բ.-ի դեմքին եւ պատճառել   վնասվածք: Նույն օրը, ժամը 21.00-ին,  Արամ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս