Բնապահպանական ցեղասպանություն՝ գիշերային արտանետումների տեսքով. Civil Voice (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Civil voice հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի աշխատանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվել է բնապահպանների և տեղի բնակչության ուշադրության կենտրոնում. Պատճառը հինգ տասնամյակ շահագործվող Նահատակի ձոր կոչվող պոչամբարի գերհագեցած և պայթունավտանգ լինելն է: Չնայած կոմբինատի տնօրինության՝ նոր պոչամբար կառուցելու հավաստիացումներին, այնուամենայնիվ փաստերը խոսում են հակառակի մասին: Բարձրացվում են գործող պոչամբարի պատնեշները և գիշերային ժամերին շրջակա միջավայր և ջրային համակարգ է բաց թողնվում պոչանքի համար նախատեսված թունավոր նյութերը՝ օգտվելով Բնապահպանության նախարարության ոչ հետևողական աշխատանքից:

Civil voice հասարակական կազմակերպությանը հաջողվել է տեսանկարահանել կոմբինատի կողմից իրականացվող գիշերային արտանետումները: Մանրամասները ներկայացված են Civil Voice –ի պատրաստած տեսանյութում»:




Լրահոս