
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի պարգևատրմանը:
«Ժողովուրդ ջան, այսօր այս խառը վիճակում, Սերժ Սարգսյանը պարգևատրել է ռուսական «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլեռին ՀՀ Բարեկամության շքանշանով…Սրանից հետո, եթե որևէ մեկը կփորձի ներկայացնել, որ Ռուսաստանի բյուրոկրատիան քամում ու թալանում է Հայաստանի բնակչությանը առանց Հայաստանի իշխանությունների ուրեմն նա ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է»,-գրել է նա: