
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Թուրքիային և Վատիկանին կհաջողվի թուլացնել լարվածությունը, որն առաջացել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո, հաղորդում է Интерфакс-ը:
«Ես չեմ ուզում խառնվել Թուրքիայի հետ Հռոմի պապի բանավեճին: Ես կարծում եմ, որ Պապն աշխարհում այնքան հեղինակավոր մարդ է, որ կկարողանա բացատրվելու ձև գտնել մոլորակի բոլոր մարդկանց հետ` անկախ նրանց կրոնական հայացքներից»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ծանոթ չէ խնդրին` հույս հայտնելով, որ թուրք քաղաքական գործիչները ողջախոհ կգտնվեն. «Նրանք խելացի մարդիկ են եւ բավականին ճկուն, որպեսզի պարզեն ու, եթե խնդիր է ծագում, լուծեն»: