Հոկտեմբերի 6-7-ը Երեւանի Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:
Մրցաշարին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Քուվեյթի եւ Հայաստանի պատանի մարզիկները: Մրցումների ծրագրում ընդգրկված են խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերը: Երեւանում սուսերամարտի միջազգային մրցաշար նախորդ անգամ անցկացվել է 2000 թվականին:
Հայաստանի սուսերամարտիկների համար մրցաշարը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկած մարզիկ-մարզուհիներով կընդգրկվեն հավաքականներում, որոնք կնախապատրաստվեն փետրվարին Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: