«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ փորձել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին այն անդամներին, որոնք, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալեցին որպես վիրավորանք:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր՝ ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան տվեց. «Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք:
Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանն էլ (Կարամելի Հարութ), որը փետրվարից անկուսակցական է, ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին ասաց. «Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ: Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա, ամոթ ա»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: