«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունն ու համայնքը լուրջ ճնշում են գործադրում Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ պահանջելով ճանաչել ցեղասպանությունը: Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հրատապ մեկնում է Վաշինգտոն մի քանի հարյուր անձից բաղկացած շքախմբով: Նրան Վաշինգտոն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարը՝ Ցեղասպանության 100-ամյակի շեմին: Թե ինչու են Չավուշօղլուին հենց այս պահին հրավիրել Վաշինգտոն, անհայտ է, սակայն այն, որ թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, ակնհայտ է: Չավուշօղլուն, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենալու Պետդեպում, Կոնգրեսում, Սենատում, առաջատար քաղաքական ինստիտուտներում՝ փորձելով առաջ տանել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ կանխել 24-ին Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերումը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: