Լեռնային Ղարաբաղում 20 տարի առաջ պատերազմի տարիներին հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող “Ընդհատված երգ” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 10-ին Ռուսասատանի Կինեմատոգրաֆների միության Մոսկովյան կինոյի տանը: Պրեմիերային ներկա են գտնվելու ինչպես հայկական և ադրբեջանական համայնքերի ներկայացուցիչներ, այնպես էլ մշակույթի և արվեստի հայտնի ռուս գործիչներ: Այդ մասին հայտարարել է ֆիլմի մամլո քարտուղար Քրիստինա Մարանդի-Նաչկեբիան:
Նա հիշեցրել է, որ ֆիլմի հեղինակները մոսկվացի հայեր են, ովքեր որոշել են կինոյի լեզվով պատմել ղարաբաղյան հիմնահարցում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդության մասին:
Ֆիլմը նկարահանվել է բացառապես մասնավոր միջոցներով: Նկարահանող խումբը հրաժարվել է ցանկացած արտաքին ֆինանսավորումից, քանի որ բոլոր նմանատիպ առաջարկները ենթադրում էին սյուժեի աղավաղում: