
“Руки вверх!” ռուսական խումբը շուրջ յոթ տարի լռելուց հետո հայտարարել է իր վերադարձի մասին: Ռուսական շոու բիզնեսում նրանց մուտքը կմեկնարկի նոր ՝ “Открой мне дверь…” ալբոմով, որը վաճառքի դուրս կգա արդեն հոկտեմբերի 4-ին: Իսկ հաջորդ օրը՝ ամսի 5-ին, տեղի կունենա նրանց համերգը: Սակայն “Руки вверх!” խումբը չի ներկայանա իր ամբողջական կազմով: Ալեքսեյ Պոտեխինը հրաժարվել է Սերգեյ Ժուկովի հետ միասին աշխատելուց: