
Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը:
Լոնդոնի «Չելսի»-ն հավակնորդների թվում ունի երկու ներկայացուցիչ՝ հարձակվող Դիեգո Կոստան և կիսապաշտպան Էդեն Ազարը: Նրանց հետ լավագույնի կոչման համար կպայքարեն դարպասապահ Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), հարձակվող Հարի Քեյնը («Տոտենհեմ») և հարձակվող Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):
Նշենք, որ անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի մրցանակը ստացել էր «Լիվերպու»-ի հարձակվող Լուիս Սուարեսը: