Հայաստանի տնտեսական աճը արդեն 7% է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. արդեն կազմում է 7%:
Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` 2011 թ.-ի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննրկման ժամանակ: 
Տ. Սարգսյանի խոսքով՝ 2011 թ. համար մեկ խնդիրը տնտեսական աճի շարունակականության ապահովումն էր. “2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը մշակել եւ իրականացրել է հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապահովելու տնտեսության դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ՝ անցում է կատարվել արդյունաբերական քաղաքականության”: Տ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձրել բիզնես միջավայրի բարելավմանը, թեեւ այս առումով կան չլուծված խնդիրներ:




Լրահոս