Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս մրցաշրջանում արդեն երրորդ անգամ պատժել է «Պարմա»-ին` միավորներ պակասեցնելով, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
2014թ. ֆեդերացիան արդեն իսկ միավորներ պակասեցրել էր ակումբից` աշխատավարձերը չվճարելու համար, իսկ մարտին ևս պատժի էին ենթարկվել` պարտքերի պատճառով:
Օրեր առաջ հայտարարվեց այն մասին, որ «Պարմա»-ից 4 միավոր են պակասեցրել, իսկ պատճառը ֆինանսական բնույթի խախտումներն են: Ակումբը, որը հայտարարել է սնանկ լինելու մասին, աշխատողներին և ֆուտբոլիստներին աշխատավարձ չի վճարում:
Բոլոր այս տուգանքներից հետո Իտալիայի Ա սերիայում «Պարմա»-ն ունի 12 միավոր: