Ադամ Շիֆն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կկարդա Հայոց ցեղասպանության զոհերի անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ ու իր հայամետ քայլերով հայտնի Ադամ Շիֆը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իր Facebook սոցկայքում գրառում է կատարել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ես մի ամբողջ ժամ Ներկայացուցիչների պալատում կկարդամ զոհերի անունները ու այդ անունները կգրանցեմ կոնգրեսական արձանագրություններում»,- գրել է Ադամ Շիֆը:

Վերջինս նաև հրավիրում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին մուտք գործել նշված հասցեով ու գրել ցեղասպանությանը զոհ գնացածների անուն ազգանունները:




Լրահոս