Ազգային ժողովում այժմ ընթանում են «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Նա նշեց, թե վերջնական ամփոփել են այն տարբերակները, որոնք հնարավոր կլինի իրագործել Հայաստանի` ԵՏՄ անդամակցելուց հետո:
Դեսպանի խոսքով, պետք է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ` հասկանալու համար, թե Արևելյան գործընկերությունն ինչ է, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը, ինչ կարող ենք անել խթանելու համար մեր երկկողմ հարաբերությունները: «Ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն բաների վրա, թե ինչպես է սա ազդելու հասարակ ժողովրդի վրա: Մենք ողջունում ենք Հայաստանի խորհրդարանի վերահսկողական գործունեությունը: Կշարունակենք արդիականացմանը վերաբերող ջանքերը և կշարունակենք բարեփոխումները», – նշեց նա: