
Հոկտեմբերի 15-24-ը Հարավային Կորեայում անցկացվելու է “Աստղագիտություն” առարկայի միջազգային օլիմպիադան։ Օլիմպիադայի նախօրեին՝ հոկտեմբերի 3-9-ը, Հայաստանի թիմի 6 անդամները և նրանց ղեկավարները նախապատրաստական պարապմունքներ կանցկացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում:
Պարապմունքները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարի աջակցությամբ։
Մեր աշակերտները 2012-ի միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթե և 11 բրոնզե: