Ինչ են ակնկալում նաիրիտցիները Հովիկ Աբրահամյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 17-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են Կառավարության դիմաց` ստանալու վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանը:

Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 14:00-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից կազմված խմբին կընդունի:

Հավաքված նաիրիտցիները Armlur.am-ի հետ զրույցում ասացին, որ ինչ-որ հույս ունեն Հովիկ Աբրահամյանից, մանավանդ, որ ամենօրյա ակցիաները վերջինիս խնդրանքով էին դադարեցրել: «Դե եկել ենք, հույսով որ մի նոր բան կասեն մեզ, քանի օր ա միտինգ չենք արել, տեսնենք` ինչ կասեն էսօր»,- ասաց նաիրիտցիներից մեկը:

Նաև նշենք, որ «Նաիրիտ» գործարանի հարցով Հովիկ Աբրահամյանին նամակով դիմել էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակայն դեռևս պատասխան չկա:




Լրահոս