ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևոն Պողոսյանն, այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, կարևորեց Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական լսումների կազմակերպումը:
Նախ նա նշեց, թե պարզ է, որ տարիներ առաջ եղած փաստաթղթին պետք է փոխարիներ նոր փաստաթուղթ: «Կարծես թե ճիշտ ուղու վրա էինք` մինչ սեպտեմբերի 3-ը: Դրանից հետո բոլորս գիտենք, թե այսպես կոչված` որ միության, այսպես կոչված որ անդամն ենք դարձել: Այդ միությունում մեր շահերն այդքան էլ հեշտ չեն և ճիշտ չեն բավարարում», – նշեց նա:
Թևան Պողոսյանը նկատեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերսկսումը տեղի ունեցավ 2014թ. հոկտեմբերին, երբ երկու կողմերն էլ փորձեցին ուղի հարթել: Նա հույս հայտնեց, թե ապագայում կունենանք նոր համաձայնագիր:
«Ինչու 2013թ. սեպտեմբերի 3-ից մինչև 2014թ. հոկտեմբերը ոչինչ չարվեց: Փաստորեն ունեինք այն գիտակցումը, որ կարելի է համագործակցել, նույնիսկ հասնելով Ասոցացման համաձայնագրի տեքստերի, սակայն մեկ տարուց ավել ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում: Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ Հայաստանն այդ ընթացքում իր պատրաստակամությունը մի քանի անգամ հայտնել է: Այն, որ ԵՄ-ն ևս ուներ նման շահեր, կրկին մեկ անգամ չէ, որ եղել է: Եթե մենք գիտակցում ենք, որ ունենք շահեր, ինչո՞ւ մեկ տարի ոչինչ տեղից չշարժեցինք», – ընդգծեց նա:
Թևան Պողոսյանի կարծիքով, երկու կողմերն էլ ինչ-որ բաների էին սպասում սայլը տեղից շարժելու համար: «Եղել է անվտանգության հարց: Փաստորեն անվտանգությունը բաղադրիչ է ներկայացնում: Բայց եթե նայենք Եվրոպական անվտանգություն ստացած երկրներին, որևէ ձև չենք կարող ասել, որ երկրներում իրավիճակը բարելավել է: Նույնն էլ ԱլԳ-ի երկրներում է: Եթե նայենք, ո՞ր երկրներն են ավելի հանգիստ միացել ասոցացման պայմանագրին: Ինչ բախտի արժանացավ Հայաստանը, բոլոս գիտենք: Երկրորդ խնդիրը` նոր դեմքերի հարցն էր: ԵՄ-ն նոր դեր ստանձնեց ավելի ճկուն քաղաքականություն վարելու», – նշեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու մոտ վեց ամիս ձգձգվեց մտքերի փոխանակության ընթացքը: «Պաշտոնական բացատրություններում ասում էին, թե ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչ խոչընդոտներ կան ԵՏՄ-ից ելնելով: Ինձ համար սա անհասկանալի է: Բա ինչով էինք զբաղված բանակցությունների ժամանակ, այդ ժամանակ պետք է պարզվեր, թե ինչ խոչընդոտներ կար: Անպայման պե՞տք է վեց ամիս սպասման ժամկետ ունենայինք: ԵՄ-ի կողմից էլ էր հետաքրքիր, միշտ խոսում էին ճկունության մասին, բայց Հայաստանի պարագայում դա չէր աշխատում: Ուկրաինայի պարագայում հնարավոր էր ճկուն լինել` քաղաքական բաղադրիչն առանձին ստորագրեցին, քաղաքականն` առանձին: Կամ նույն երկու ամիս առաջ պարզվեց նույն ԵՏՄ անդամ Ղազախստանի հետ ԵՄ-ն պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ», – շարունակեց նա: