
Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը Էվերեստից բաց նամակ է ուղել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Նամակում լեռնագնացը մասնավորապես ասում է.
«Պրն. Ռեջեփ Թայիփ Էրդողան,
Իմ անունն է Արա Խաչադուրյան: Ես հայ եմ, ծնվել եմ 50 տարի առաջ Լիբանանում: Ես այժմ գտնվում են Էվերեստ լեռան վրա` ծովի մակարդակից 5200 մ բարձրության վրա, ու պատրաստվում եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այնտեղից խաղաղության, հիշատակի ու ճանաչման ուղերձ հղելու համար:
Պրն. նախագահ, ձեզ եմ գրում՝ խնդրելով որպես այն իրագործած պետություն, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ձեր այդ քայլը կմեղմի իմ ցավը: Իմ ընտանիքի շատ անդամներ սպանվել են: Իմ տատիկն ու պապիկը, իմ ծնողներն ու ես պայքարել ու պայքորում են ընդդեմ ցեղասպանության. ես չեմ ցանկանա, որ մի օր իմ որդին նման քայլ անի:
Ամերիկացիները ճանաչել են հնդիկների զանգվածային կոտորածը»,- իր բաց նամակում գրել է Արան:
Հիշեցնենք, որ մարսելաբնակ մեր ազգականը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ որոշել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը: Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային: Հավելենք, որ Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը: