Ռիգայում համապարփակ փաստաթուղթ չի լինի. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում նշեց, որ վերջին շրջանում ԵՄ-Հայաստան հարաբերությունները բավական ակտիվացել են, ինչը շատ դրական է:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` Ռիգայում համապարփակ փաստաթուղթ չի լինի, բայց հիմնական կոդերը կփաստարկվեն: «Մոտավորապես կարելի է պատկերացնել այն օրակարգը, որը Հայաստան-ԵՄ ապագա հիմնարար փաստաթղթում կլինի` քաղաքական երկխոսություն, վիզաների ազատականացում, առևտրատնտեսական հարաբերություններ»,- նշեց  նա:

Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից երկու օր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունած հայտարարությանը` Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մեկ անգամ ևս ապացուցվեց, որ որևէ քաղաքական ու տնտեսական շահ չի կարող արդարությունից վեր լինել:




Լրահոս