
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 3-ին կրկին հետաձգվեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը:
Գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը միջնորդեց նոր պաշտպան ներգրավել, եւ դատավորը բավարարեց միջնորդությունը` փաստաբան Վաղարշակ Գևորգյանին ընդգրկելով գործում: Վերջինս դատարանից 2 շաբաթ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն դատավորը բավարարվեց մեկ շաբաթով եւ հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին: