
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վալֆարտը և ակումբի ևս երեք բժիշկներ պաշտոնանկ են արվել: Դա եղել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտու»-ից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո:
72-ամյա Մյուլեր-Վոլֆարտը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պարտության համար մեղադրել է բժշկական շտաբին: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ բժշկի և «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունները լարված են:
Նշենք, որ վնասվածքների պատճառով «Պորտուի» դեմ չխաղացին Ռիբերին, Ռոբենը, Շվայնշտայգերը, Ալաբան, Բենատիան: